Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Վաղինակ Կարիդոնի Աբելյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնք, գյուղ Հաղթանակ, 1-ին փողոց 7/1 հողամաս հասցեում գտնվող 11-043-0022-0049 կադաստրային ծածկագրով 0․06961 հա մակերեսով բնակավարերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարելու Վաղինակ Կարիդոնի Աբելյանին և Մարո Մելիքսեթի Աբելյանին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող 11-043-0022-0046 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 217․8 ՀՀ դրամ: