Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Արկադի Շմավոնի Մակյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-016-0143-0008 կադաստրային ծածկագրով 2.47205 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու (կորիզավոր):