Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17․09․2009 թվականի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով և հաշվի առնելով Բագրատաշեն բնակավայրի բնակիչ Կարեն Ջալալյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Կարեն Ջալալյանի սեփականությունը հանդիսացող՝
1) 11-016-0206-0003 կադաստրային ծածկագրով 1.565 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկի (կորիզավոր).
2 )11-016-0206-0004 կադաստրային ծածկագրով 0.777 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկի (կորիզավոր):