Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-043-0015-0014 կադաստրային ծածկագրերով հողամասից առանձնացված 0.07001 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Հաղթանակ 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 25 հողամաս հասցեում, փոստային դասիչ 4111։