Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՝ 11-016-0183-0014 կադաստրային ծածկագրով 0.25105 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու համար:
1) Վարձակալությամբ տրամադրվող 0,25105 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի տարեկան մեկնարկային վարձավճար սահմանել 2500 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
2. Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 26-ի թիվ 147-Ա որոշումը: