Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 գերեզմանատան տարածքում առկա չորացած ծառը հանրության համար մեծ վտանգ է ներկայացնում՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող թիվ 1 գերեզմանատան տարածքում գտնվող 1/մեկ/ հատ կիսաչոր ծառը:
2. Հատված ծառից առաջացած բնափայտը, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի «Կողբի Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին: |