Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով ,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով Բագրատաշեն բնակավայրի բնակիչ Կամո Շիրվանյանի Դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի Կամո Շիրվանյանի սեփականությունը հանդիսացող ՝
1) 11-016-0222-0013 կադաստրային ծածկագրով 0.806 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու (կորիզավոր).
2) 11-016-0218-0013 կադաստրային ծածկագրով 0.662 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու (կորիզավոր).
3) 11-016-0130-0003 կադաստրային ծածկագրով 1.804 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու (կորիզավոր):