Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ 1-ին փողոց, 2-րդ նրբանցք 9/5 անասնաշենք հասցեում գտնվող օրինական ճանաչված անասնաշենքը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 9/5 անասնաշենք հասցեում գտնվող, 11-043-0178-0020 կադաստրային ծածկագրով 0.18 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 268.78 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ անասնաշենք, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մխիթար Հրանտի Հարությունյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.18 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.18 հա մակերեսով հողամասի օտարման գինը՝ 824890 ((806.34 x 218.7)+(993.66 x 653.4)) ՀՀ դրամ արժեքով։
2) 268.78 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 339210 (268.78 x 1262) ՀՀ դրամ արժեքով:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |