Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 1731-Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 19.02.2018 թվականի գրությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 25 հասցեում գտնվող 282.73 քմ մակերեսով հողամասը (ծածկագիր 11-004-0057-0003, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` անասնաբուժարան) նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|