Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի 1-րդ փողոց թիվ 22 հացսեում գտնող Բագրատաշենի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին պատկանող հողամասի տարածքում առկա ծառերը խանգարում են նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությանը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքները ավարտելուց հետո, ըստ շինարարական նախագծի, նախատեսվում է տնկել թվով 114 (մեկ հարյուր տասնչորս) հատ ծառեր (դեկորատիվ և պտղատու)՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող 1-րդ փողոց թիվ 22 հասցեում գտնվող Բագրատաշենի մանկապարտեզ ՀՈԱԿ-ին պատկանող հողամասի տարածքում գտնվող շուրջ 35 (երեսունհինգ) հատ ծառերը, որից 28 (քսանութ) հատ կիպարիս տեսակի և 7 (յոթ) հատ եղևնի տեսակի ծառեր,
2. Հատված ծառերից առաջացած բնափայտը, որոնք ենթակա են որպես շինափայտ օգտագործելու կկենտրոնացվի վարչական շենքի տարածքում, հետագայում օգտագործելու նպատակով, իսկ վառելափայտը հատկացնել Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին: