Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Վարուժան Վոլոդյայի Թանդիլյանի 10․01․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0111-0010 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (107 քմ մակերեսով՝ նկուղ, կառուցված 1960 թվականին), բնակելի տան (98․90 քմ՝ 1-ին հարկ, կառուցված 1960 թվականին), բնակելի տուն բ/պ կամ ա/հ-ի (22.10 քմ մակերեսով՝ 1-ին հարկ, կառուցված 1960 թվականին), ավտոտնակ (11,40 քմ մակերեսով՝ նկուղ , կառուցված 1990 թվականին), ավտոտնակ (20․10 քմ մակերեսով՝ 1-ին հարկ կառուցված 1990 թվականին), օժանդակ շինության (14,10 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին) նկատմամբ ճանաչել Վարուժան Վոլոդյայի Թանդիլյանի (ծնված՝ 29.08.1964 թվականին) սեփականության իրավունքը։
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0013-00010 կադաստրային ծածկագրով 0.12 հա հողամասին կից ավել օգտագործվող 0.09875 հա (ընդհանուր 0.21875 հա) մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Վարուժան Վոլոդյայի Թանդիլյանի (ծնված՝ 29.08.1964 թվականին) սեփականության իրավունքը։
|