Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 290-Ա որոշումը, և որ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Գարիկ Նորիկի Մանեսյանի (անձնագիր՝ AN0799827, տրված 047-ի կողմից) 08․11․2023 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․Նոյեմբերյան Կամոյի փողոց, 4/2 մառան հասցեում գտնվող 0.00105 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0049-0145, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 10.5 քմ (ներքին մակերես 9.8 քմ) արտաքին մակերեսով կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00105 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Գարիկ Նորիկի Մանեսյանին:
- Գարիկ Նորիկի Մանեսյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 12900 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 11900 ՀՀ դրամ 900395101158 հաշվին (կադաստրային արժեք), որպես կառույցի օտարման գին:
- Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:
|