Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարությan 12 օգոստոսի 2010 թվականի N 1004-Ն որոշումով և հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բաղանիս, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2/1 բնակելի տունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ Սարիբեկի Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի գյուղ Բաղանիս, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2/1 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-017-0011-0057 կադաստրային ծածկագրով հողամասից 0.09980 հա մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա առկա կիսանկուղային հարկով բնակելի տան և բ/պ կամ ա/հ-ների 261.5 քմ ընդհանուր ներքին մակերեսով (կառուցված 1998 թվականին) նկատմամբ ճանաչել Արարատ Սարիբեկի Կարապետյանի (ծնված 23.08.1964 թվականին) սեփականության իրավունքը: