Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Կողբ, 17-րդ փողոց, 28/2 բժշկական ամբուլատորիա հասցեում գտնվող 11-041-0096-0039 կադաստրային ծածկագրով 0.11829 հա մակերեեսով հողամասը և հողամասում առկա 241․73 քմ ներքին մակերեսով ամբուլատորիան նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով:
2. Գործընթացն ավարտել 2 (երկու) տարվա ընթացքում: |