Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 30.11.2023 թվականի թիվ 352-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում գործող «Ռաչիկ Պետոնյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 22․03․2024 թվականի դիմում-հայտարարագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- «Ռաչիկ Պետոնյան» ԱՁ-ին թույլատրել 01.01.2024 թվականից մինչև 31.12.2024 թվականը Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Մայրուղային 7 հասցեում ժամը 24:00-ից հետո իրականացնել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների, հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային վառելիքի արտադրանքների վաճառք:
- Որոշումը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|