Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի տարածքում առկա չորացած ծառերը հանրության համար մեծ վտանգ են ներկայացնում՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում գտնվող 3 կիսաչոր ծառերը:
2.Հատված ծառերից առաջացած բնափայտը, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով հատկացնել Կողբի գեղարվեստի դպրոցին: