Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 213-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 213-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց 64/8 անասնաշենք հասցեում գտնվող կառույցը՝ անասնաշենքը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, Երևանյան փողոց 64/8 անասնաշենք հասցեում գտնվող, 11-004-0157-0002 կադաստրային ծածկագրով 0.00619 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 61․86 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ անասնաշենք (ներքին մակերես 48․8 քմ ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Շամիր Արշալույսի Հարությունյանին:

2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝

1) 0.00619 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 75600 (յոթանասունհինգ հազար վեց հարյուր)  ՀՀ դրամ։

2) 61․86 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի գինը սահմանել՝ 149600 (հարյուր քառասունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:

3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


Կողմ -16

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ

ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ

ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(775.14 Կբ)
(775.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner