|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 փետրվարի 2023 թվականի N 46-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՊՏՂԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿՈՂԲԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿՈՂԲԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Պտղավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Կողբի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ եվ Նոյեմբերյան համայնքի «Կողբի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանումները փոխարինել Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Պտղավանի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ Նոյեմբերյան համայնքի «Կողբի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ և Նոյեմբերյան համայնքի «Կողբի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանումներով: |
Կողմ -16 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|