|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2025 թվականի N 105-Ա |
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի մասնակցությանը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող «Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում» դրամաշնորհային մրցույթին:
- Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -14 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|