Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի սեփականությունը հանդիսացող 1․2012 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-049-0104-0035, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող): 1) 1․2012 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 16000 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 15 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |