Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 115-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 1 ՔՄ ՄԱԿԵՐԵՍԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող  ներքոհիշյալ հողամասերը և օտարվող հողամասերի 1 /մեկ/ քմ մակերեսի համար սահմանել մեկնարկային գներ.

  1. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 1-ին  փողոց թիվ 45 հասցեում գտնվող 11-017-0011-0012 ծածկագրով 0,02255 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

         1) մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:

         2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:

         3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:

 2.  Նոյեմբերյան քաղաքի Հաղթանակի  փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող 11-004-0035-0054 ծածկագրով 0,0056 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

         1) մեկնարկային գին սահմանել 1000 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/: 

         2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:

         3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:

3. Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի  փողոց թիվ 44/11 հասցեում գտնվող 11-004-0037-0028 ծածկագրով 0,02758 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

     1) մեկնարկային գին սահմանել 1000 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/: 

     2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:

     3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:

4. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 4-րդ  փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող 11-017-0025-0019 ծածկագրով 0,01064 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

         1) մեկնարկային գին սահմանել 300 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:

         2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:

         3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner