Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0102-0005 կադաստրային ծածկագրով 0.269 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
1)Վարձակալությամբ տրամադրվող 0.269 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 4000 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3)տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4)վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |