Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Տերյան փողոց թիվ 72 հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Տերյան փողոց, թիվ 72 հասցեում գտնվող, 11-004-0039-0181 ծածկագրով տարածքում առկա 0.00365 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 53․18 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակը, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արշակ Սարգսի Բեջանյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00365 հա մակերեսով հողամասի համար՝ 29600 (քսանինը հազար վեց հարյուր ) ՀՀ դրամ,
2) 53․18 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 58500 (հիսունութ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |