Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Աշոտ Ավետիքի Աբովյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 30-րդ փողոց, 48/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-041-0004-0001) Աշոտ Ավետիքի Աբովյանին պատկանող 0.12 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․01603 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.13603 հա) նկատմամբ ճանաչել Աշոտ Ավետիքի Աբովյանի (ծնված 21.03.1965 թվականին) սեփականության իրավունքը։