Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի պատասխանատու անձի 07.11.2025 թվականի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ 1-ին փողոց 32/2 հասցեում տեղադրել այլ արտաքին գովազդ՝ համապատասխանաբար 7,28 քմ ընդհանուր մակերեսով և 3,64 քմ ընդհանուր մակերեսով, 1 տարի ժամկետով, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ գումարի չափով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մանվել Քեշիշյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|