Հիմք ընդունելով <<ՔԱՄՈՒՏ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) տնօրեն Վարդան Անանյանի 25.10.2019 թվականի դիմումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 2011 թվականի հունվարի 26-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» պայմանագրի 2.1.2 կետով (այսուհետ՝ պայմանագիր) ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Ընդունել <<ՔԱՄՈՒՏ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Անանյանի առաջարկը՝ ընկերության պահոցից Նոյեմբերյան համայնքին վերաբերող մասը, որպես պայմանագրի վարձավճարի պարտքի փոխհատուցում, Նոյեմբերյանի համայնքապետարանին տրամադրելու վերաբերյալ:
- Պայմանագիրը լուծել վաղաժամկետ:
- Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան քաղաքի ավագանու 2011 թվականի հունվարի 20-ի «Նոյեմբերյան համանյքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 10-Ա, 2016 թվականի հունվարի 18-ի <<Նոյեմբերյանի քաղաքապետարանի և <<ՔԱՄՈՒՏ>> ՍՊԸ-ի միջև 26.01.2011 թվականին կնքված թիվ 161 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին>> թիվ 08-Ա որոշումները :
- Տասնօրյա ժամկետում նոտարական կարգով կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
|