Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Սմբատ Սարգսի Դաղբաշյանի 07․01․2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 3-րդ փողոց, 1-ին փակուղի, 9 հողամաս հասցեում գտնվող Սմբատ Սարգսի Դաղբաշյանին, Կարեն Սարգսի Դաղբաշյանին, Անահիտ Սարգսի Դաղբաշյանին և Արևիկ Վարդանի Դաղբաշյանին պատկանող 0.084 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0083-0013, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.02131 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Սմբատ Սարգսի Դաղբաշյանի (ծնված 01․02․1968 թվականին), Կարեն Սարգսի Դաղբաշյանի (ծնված 16․05․1975 թվականին), Անահիտ Սարգսի Դաղբաշյանի (ծնված 01․07․1970 թվականին) և Արևիկ Վարդանի Դաղբաշյանի (ծնված 19․01․1947 թվականին) սեփականության իրավունքը: