Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 նոյեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով 2006 թվականի  մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետը և նկատի ունենալով, որ Բագրատաշեն բնակավայրի  16-րդ  փողոց, 8 բնակելի տուն հասցեում գտնվող  կառույցը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Լիլիթ Մանվելի Խաչատրյանի կողմից 30.11.2023 թվականին ներկայացված դիմումը՝

  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Օրինականացնել Լիլիթ Մանվելի Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող, Բագրատաշեն բնակավայրի 16-րդ փողոց 8 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-016-0007-0019 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ընդհանուր՝ 228.3  քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված կառուցները, որից՝ բնակելի տունը 146.55 քմ և օժանդակ կառույցներ ընդհանուր 81.75 քմ (շվաքարան, ավտոտնակ և պարիսպ) հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023DW7YPD:

2. Օրինական ճանաչված ընդհանուր՝ 228.3 քմ արտաքին մակերեսով կառույցների համար սեփականատեր՝ Լիլիթ Մանվելի Խաչատրյանը  Նոյեմբերյան համայնքի 900395112122 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծի  օրինականացման վճար՝ 171000 (146.55 x 874+81.75 x 524.4)  ՀՀ դրամի չափով:

3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 171000 ՀՀ դրամ  գումարը   60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել անվավեր: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Դանիելյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner