Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող հանգստյան տան տանիքի վերանորոգման աշխատանքներ ձեռքբերելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի հանգստյան տան տանիքի նորոգման նպատակով չորս միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |