Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ապամոնտաժել Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող չօգտագործվող մետաղյա 500 (հինգ հարյուր) գծմ երկարությամբ խողովակաշարը և այն օգտագործել Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքի 9-րդ փողոցում՝կոյուղագիծ կառուցելու համար: |