Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի մուտքը հանդիսացող Շահումայան փոողոցի ծառուղու կանաչապատման աշխատանքներն իրականացնելու նպատակով կիսաչոր ծառերի փոխարեն 2022 թվականին տնկվել են նոր ծառեր
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Թույլատրել հատել Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի Շահումայան փողոցի վրա գտնվող 15 /տասնհինգ/ կիսաչոր տույա և արևմտյան հացենի տեսակի ծառեր։
2․ Հատված ծառերից առաջացած բնափայտը, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, հատկացնել Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում բնակվող անապահով ընտանիքներին։ |