Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, հիմք ընդունելով Տավուշ-1 տարածական պլանավորման համակցված փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0309-0001 ընդհանուր կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0.14754 հա մակերեսով 45-րդ փողոց 29 հողամասի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) գործառնական նշանակությունը փոփոխել և դարձնել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման կատեգորայի:
2. Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: