Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28.12․2020 թվականի թիվ 2/փ-54 եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համայնքային սեփականություն հանդիսացող 11-050-0089-0002 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից 0.05642 հա մակերեսով հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան համայնքի ավագանու 07 հուլիսի 2020 թվականի թիվ 65-Ա որոշումը։ |