Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Վարուժան Վոլոդյայի Թանդիլյանի 10․01․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0013-0010 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան՝ 94.70 քմ մակերեսով (1-ին հարկ, կառուցված 1989 թվականին), բնակելի տան՝ 92․20 (2-րդ հարկ, կառուցված 1989 թվականին), բնակելի տուն բ/պ կամ ա/հ-ի՝ 5.10 քմ մակերեսով (2-րդ հարկ, կառուցված 1989 թվականին), բնակելի տուն բ/պ կամ ա/հ-ի՝ 20.60 քմ մակերեսով (2-րդ հարկ, կառուցված 1989 թվականին), ծածկի 21․50 քմ մակերեսով (կառուցված 1989 թվականին) նկատմամբ ճանաչել Վարուժան Վոլոդյայի Թանդիլյանի (ծնված՝ 29.08.1964 թվականին) սեփականության իրավունքը։
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0013-00010 կադաստրային ծածկագրով 0.21875 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Վարուժան Վոլոդյայի Թանդիլյանի (ծնված՝ 29.08.1964 թվականին) սեփականության իրավունքը։
|