Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերը, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում Պահածոյագաործների փողոց 7 հողամաս հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Հարություն Էդիկի Հարությունյանի դիմումը և հիմք ընդունելով 30․12․2023 թվականին տրված 2023CZMVHH հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Օրինականացնել Հարություն Էդիկի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում Պահածոյագործների փողոց 7 հողամաս հասցեում՝ 11-012-0102-0065 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում առկա 52 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը` խանութ:
- Օրինական ճանաչված կառույցի համար սեփականատերը Նոյեմբերյան համայնքի 900395119135 գանձապետական հաշվեհամարին պետք է վճարի օրինականացման վճար 125750 (52 x 2418) ՀՀ դրամի չափով:
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 125750 ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
|