Համայնքի ղեկավարը ներկաներին հիշեցրեց, որ <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը պետք է հաստատի համայնքի ավագանին: Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման ու համակարգման բաժնի պետը նախապատրաստել և ներկայցրել էր Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտերի և ծախսերի մասին տարեկկան հաշվետվությունը: Քննարկելով և ուսումնասիրելով հարցը, ղեկավարվելով <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը` ըստ հատվածների:
|