Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 11․09․2024 թվականի թիվ 2/փ-364 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 599-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Նոյեմբերյան համայնքին պատկանող 11-040-0233-0011 կադաստրային ծածկագրով 0.89262 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայրը և 11-040-0233-0012 կադաստրային ծածկագրով 0.16687 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահողը փոփոխել` դարձնելով ջրային հողերի կատեգորիայի: