Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում գտնվող 11-043-0026-0031 կադաստրային ծածկագրով 0.00722 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասի նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը ճանաչելու համար։
2․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղի 1-ին փողոց, 3-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում գտնվող 11-043-0026-0031 կադաստրային ծածկագրով 0.00722 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել Հովսեփ Մուրադի Մուշեղյանին, Ռայա Հովսեփի Մուշեղյանին և Նոյեմզար Հովսեփի Մուշեղյանին եռահարկ բնակելի տան պահպանման և սպասարկման համար:
1) Ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ մակերեսի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 217.8 ՀՀ դրամ:
2) Հողամասն օտարել 2 տարվա ընթացքում:
3) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3․ Նոյեմբերյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 24-ի թիվ 102-Ա և 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 3-Ա որոշումները ճանաչել ուժը կորցրած: |