Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշման 3-րդ մասով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714 –Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում գտնվող 11-012-0130-0050 կադաստրային ծածկագրով Մուշեղ Արտավազդի Դաղբաշյանին պատկանող 0.1132 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի ընդլայնման համար անհրաժեշտ 11-012-0130-0119 կադաստրային ծածկագրով 0.020391 հա մակերեսով հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում գտնվող 11-012-0130-0119 կադաստրային ծածկագրով 0.020391 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիազավոր հողամասը ուղղակի վաճառքով օտարել Մուշեղ Արտավազդի Դաղբաշյանին` նրան սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի (ծածկագիր 11-012-0130-0050) ընդլանման նպատակով բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
2. Գյուղատնտեսական այլ հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ-ի համար 329 ՀՀ դրամ:
3. Անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնել մեկ տարվա ընթացքում: |