Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան համայնքի տարածքում տեղակայված, համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուները օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նպատակով՝ վարձակալական հիմունքներով տրամադրել Նոյեմբերյանի համայնքապետարան դիմած կապի օպերատորներին։
- Հենասյուների մեկ միավորի ամսական վարձավճար սահմանել 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ գումար։
- Վարձակալական պայմանագրերի գործողության ժամկետները սահմանել ըստ վարձակալի հետ փոխադարձ պայմանավորվածության։
|