Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն օտարել Ջուջևան բնակավայրի 6-րդ փողոց, 15-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող 11-056-0236-0023 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) 0,29568 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 144 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ մակերեսի համար/
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: