Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09.07․2020 թվականի թիվ 2/փ-62 եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Քմյունիթի Սենթր Ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ սեփականություն հանդիսացող 0.88255 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (ծածկագիր 11-056-0207-0013) փոխադրելու նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիա: |