Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 օգոստոսի 2018 թ.

ԼՅՈՎԱ ԴԱՐՉՈՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 10 հունիսի 2008 թվականի օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 12 օգոստոսի 2010 թվականի թիվ 1004-Ն որոշումը, հաշվի առնելով քաղաքացի Լյովա Դարչոյի Վարդանյանի կողմից լիազորված անձ Հայկ Միկիչի Գիշյանի 10.08.2018 թվականի դիմումը՝

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Նոյեմբերյան քաղաքի Իսակովի փողոց տուն 4 հասցեում գտնվող 0.07 հա մակերեսով տնամերձ հողամասին (ծածկագիր 11-004-0061-0003) կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.01023 հա հատվածի (հողամասի ընդհանուր մակերեսը` 0.08023 հա) նկատմամբ ճանաչել Լյովա Դարչոյի Վարդանյանի (ծնված` 01.10.1956թ.) սեփականության իրավունքը:  
  2. Նոյեմբերյան քաղաքի Իսակովի փողոց տուն 4 հասցեում գտնվող (ծածկագիր 11-004-0061-0003)  տնամերձ հողամասում գոյություն ունեցող բնակելի տան (կիսանկուղ)՝ կառուցված 1955 թվականին, բնակելի տան (կիսանկուղ)՝ կառուցված 1987 թվականին, ԲՊ 1-ի՝ կառուցված 1955 թվականին, աստիճանի՝ կառուցված 1987 թվականին, բնակելի տան՝ կառուցված 1955 թվականին, բնակելի տան՝ կառուցված 1972 թվականին, սանհանգույցի՝ կառուցված 1973 թվականին, ԲՊ2-ի՝ կառուցված 1987 թվականին, ԲՊ3-ի՝ կառուցված 1955 թվականին, մառանի՝ կառուցված 1975 թվականին, անասնագոմի (կիսանկուղ)՝ կառուցված 1977 թվականին, անասնագոմի (կիսանկուղ)՝ կառուցված 1979 թվականին,  ավտոտնակի՝ կառուցված 1979 թվականին, փռան` կառուցված 1990 թվականին, ծածկի՝ կառուցված 1979 թվականին, ծածկի՝ կառուցված 1985 թվականին և ծածկի՝ կառուցված 1990 թվականին, նկատմամբ ճանաչել Լյովա Դարչոյի Վարդանյանի (ծնված` 01.10.1956թ.) սեփականության իրավունքը:
  3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6c1a9fa4-ba63-4268-848a-d311ba31c9c2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner