Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Մարգարիտ Ժորայի Ամիրաղյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ք․Նոյեմբերյանի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11-004-0110-0094 կադաստրային ծածկագրով 0.0006 հա մակերեսով՝ հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Մարգարիտ Ժորայի Ամիրաղյանի սեփականության իրավունքով պատկանող 11-004-0110-0077-001 կադաստրային ծածկագրով ավտոտնակի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 2000 դրամ: |