Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2025 թ.

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 581-Ա որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Նախշուն Գևորգի Նազարյանի (անձնագիր՝ AR0329712, տրված 30․05.2017 թվականին, 047-ի կողմից) 19.02.2025 թվականին տրված համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կամոյի փողոց 9/1, ավտոտնակ հասցեում գտնվող 0.00358 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0048-0072, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 35.8 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 31.6 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00358 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Նախշուն Գևորգի Նազարյանին:

2.  Նախշուն Գևորգի Նազարյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 43750 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 43300 ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին:

3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Մամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝fadd85a0-0faf-4651-8bf6-98a7d8501f35



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner