Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, և հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 30-ի N 191-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով 3.61938 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասն ուղղակի վաճառքով օտարել Մեխակ Նարիմանի Հարությունյանին՝ 11908000 ՀՀ դրամ արժեքով, որը պետք է վճարվի Նոյեմբերյան համայնքի 900395113245 գանձապետական հաշվին: