Ղեկավարվելով
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնից 15.07.2025 թվականին ուղարկված № 85/2-16-911 գրության հիման վրա, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Կարեն Արարատի Մալխասյանի կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու առթիվ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայքի ղեկավարի 06.08.2025 թվականի 1579-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 08.08.2025 թվականին, ժամը 11-00-ին: Վարչական վարույթի մասնակից՝ Կ.Մալխասյանը պատշաճ ծանուցվել և ներկայացել է լսումներին:
2. Ակտի ընդունման փաստական հիմքերը.
Վարչական վարույթի նյութերում առկա ապացույցների ուսումնասիրության արդյունքում, մասնավորապես՝ ոստիկանության ներկայացուցչի կողմից 15.07.2025 թվականին կազմված թիվ 6255400011 արձանագրությունում, «Արձանարվել է» վերտառության տակ, առկա է ոստիկանության ներկայացուցչի կողմից արված հետևյալ ձեռագիր գրառումը․«15․07․2025 թվականին, ժամը 12։10-ին Նոյեմբերյան բնակավայրի Նոյեմբերի 29-ի փողոցի տուն 6 հասցեի բակում զբաղվել է բանջարեղենի առևտրով՝ խախտելով ՎԻՎ օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջները»։
Նույնարձանագրության «Իրավախախտում կատարած անձի համառոտ բացատրությունը» վերտառության ներքո, Կ.Մալխասյանի ստորագրությամբառկաէհետևյալձեռագիրգրառումը․«Դիտողություն չունեմ»։
Լսումների ժամանակ Կարեն Արարատի Մալխասյանը պնդել է, որ 15.07.2025 թվականին, ժամը 12:10-իսահմաններում, ոստիկանության ներկայացուցիչը ոչ սահմանված վայրում բանջարեղենի առևտրով զբաղվելու վերաբերյալ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն այն դեպքում, երբ ինքը առևտրով չի զբաղվել:Վերջինս ներկայացրեց, որ սեփականությամբ իրեն պատկանող բնակարանի բակում առկա բանջարեղենը դեռևս առևտուր իրականացնելու և շահույթ ստանալու փաստ և ապացույց չէ: Բանջարեղենը իր տան բակում ոստիկանության կողմից որպես վարչական իրավախախտում արձանագրելու պահին ըդամենը կուտակված է եղել շուկա տեղափոխելու նպատակով: Իր տան բակը շատ կարճ ժամանակահատվածով ծառայել է որպես բեռնափոխադրման համար ընդարձակ և ազատ տարածք: Ոստիկանի կողմից արձանագրված բանջարեղենը հաջորդ օրն իսկ տեղափողվել է համապատասխան շուկա:
Կ.Մալխասյանը պնդեց, որ առևտրային գործունեություն չի ծավալել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Կարեն Արարատի Մալխասյանի կողմից 15.07.2025 թվականի թվականին, ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29 փողոցի տուն 6 հասցեի բակում առևտրով զբաղվելու փաստը հիմնավորող ապացույցներ չկան։
3․ Ակտի ընդունման իրավական հիմքերը․
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 06.08.2025 թվականի 1579-Ա որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասի» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պետի 15.07.2025 թվականի № 85/2-16-911 գրության հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 8-ին ին հրավիրվել է լսում։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 35-րդ հոդվածի համաձայն վարույթի մասնակիցները պատշաճ ծանուցվել են վարչական վարույթի անցկացման վայրի և ժամի մասին, Կարեն Արարատի Մալխասյանը ներկայացել է լսումներին, ներկայացրել որ առևտրով չի զբաղվել: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետի համաձայն․
վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասոի, բ) կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60 հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Կարեն Արարատի Մալխասյանի վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի 15.07.2025 թվականի № 85/2-16-911 գրության հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել։
2․ Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդ օրվանից, կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և (կամ) համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով։