Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային» օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 109-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 572-Ն որոշմամբ ընդունված կարգը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0279-0356 կադաստրային ծածկագրով, 0.72 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասում հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համար:
2. Հողագրունտի 1 խոր. մետրի արժեք սահմանել 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ: |