Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացնել 2 մլն 800 000 ՀՀ դրամ գումար՝
- Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 45 հասցեում գտնվող Մարտին Ռազմիկի Ղազարյանին պատկանող 11-027-0015-0005 ծածկագրով 0.10909 հա մակերեսով հողամասը գնելու նպատակով` 1 քմ (մեկ) մակերեսի արժեքը 1000 ՀՀ դրամ, հողամասի գնման արժեքը՝ 1211100 ՀՀ դրամ, որից՝ 121100 ՀՀ դրամը որպես եկամտահարկ:
- Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 43 հասցեում գտնվող Արմեն Շահոյի Կիրակոսյանին պատկանող 11-027-0015-0004 ծածկագրով 0.144 հա մակերեսով հողամասը գնելու նպատակով՝ 1 քմ (մեկ) մակերեսի արժեքը 1000 ՀՀ դրամ, հողամասի գնման արժեքը՝ 1600000 ՀՀ դրամ, որից՝ 160000 ՀՀ դրամը որպես եկամտահարկ:
|