Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13․07․2022 թվականի դրական եզրակացությունը՝ թիվ 2/փ-140՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱՔԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-043-0179-0002 կադաստրային ծածկագրով 0.148 հա մակերեսով հողամասից 0.01384 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող, հողերից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությանը՝ հասարակական կառուցապատման հողերի փոփոխությունը: |